22/03/2024

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 409-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 409-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«22» ՄԱՐՏԻ 2024 Թ.                                                                            ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՅԿՈՒՀԻ ԿԱՐԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ԻՐԱՎԱԲԱՆԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-Գ1-18.3-Մ3-12) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի ավագ իրավաբանի  (ծածկագիր՝ 12-Գ1-18.3-Մ3-12) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2024 թվականի մարտի 20-ի եզրակացությունը և  Հ. Գրիգորյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Հայկուհի Կարենի Գրիգորյանին 2024 թվականի մարտի 25-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 12-Գ1-18.3-Մ3-12) պաշտոնում։
  2. Փորձաշրջանի ընթացքում Հ. Գրիգորյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 12-Գ1-18.3-Մ3-1)  Վահե Իվանյանին:
  3. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
 
 
                                           ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Գլխավոր քարտուղար