10/06/2024
Արդարադատության նախարարի N 315-Լ հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 315-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«27» ՄԱՅԻՍԻ 2024 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 336-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
-
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կարգը և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով ներկայացվող փաստաթղթերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 336-Լ հրամանում (այսուհետ նաև՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
-
Հրամանի վերնագրից, Հրամանից, Հրամանով հաստատված N 1 հավելվածից (այսուհետ նաև՝ Հավելված 1) և N 2 հավելվածից (այսուհետ նաև` Հավելված 2) հանել «, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու» բառերը,
-
Հրամանի նախաբանում «քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի» բառերը փոխարինել «քրեակատարողական օրենսգրքի 133-րդ հոդվածի» բառերով,
-
Հրամանում, N 1 Հավելվածում և N 2 Հավելվածում «հարցերով» բառը փոխարինել «հարցով» բառով,
-
Հրամանի 2.1-րդ կետում «քրեական օրենսգիքի 76-րդ հոդվածի 1.1-ին մասին 1-4-րդ կետերով և 1.2 մասի 1-9-րդ կետերով» բառերը փոխարինել «քրեական օրենսգիքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով և 3-րդ մասի 1-9-րդ կետերով» բառերով,
-
Հրամանի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,
-
N 1 Հավելվածում և N 2 Հավելվածում «պատիժ կատարող» բառերը փոխարինել քրեակատարողական բառով,
-
N 1 Հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
5. Դատապարտյալի անձնական գործի և վարքագծի փաստական նկարագրի վերաբերյալ տեղեկանքը ներկայացնում են պատիժը կատարող հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինները: Դատապարտյալի անձնական գործի և վարքագծի փաստական նկարագրի վերաբերյալ տեղեկանքում ներառվող՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 85-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված տեղեկատվությունը ներկայացնում են.
1) Օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի և 3-րդ մասի 4-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերով նախատեսված տեղեկությունները` պատիժը կատարող հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը.
2) Օրենսգրքի 85-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված տեղեկությունները` պատիժը կատարող հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինը.
3) Օրենսգրքի 85-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված տեղեկությունները` կենտրոնական մարմնի օպերատիվ վարչությունը և պատիժը կատարող հիմնարկի անվտանգության ապահովման բաժինը.
4) Օրենսգրքի 85-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումը: Դատապարտյալի առողջական վիճակի մասին տվյալները ներկայացվում են դատապարտյալի համաձայնությամբ: Դատապարտյալի համաձայնության բացակայության դեպքում առողջական, այդ թվում հոգեկան առողջության վիճակի մասին տվյալներ չեն ներկայացվում:,
-
N 1 Հավելվածի 7-րդ կետում օպերատիվ բառից հետո լրացնել վարչության բառը,
-
N 1 Հավելվածի 11-րդ կետում հինգ բառը փոխարինել երեք բառով,
-
Հավելված 1-ի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Պրոբացիայի ծառայության պետի կողմից զեկույցը հաստատվելուց հետո՝ անձնական գործն արխիվացվում է:»,
-
N 2 Հավելվածից հանել «կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու», և «պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու» բառերը և դրա հոլովաձևերը,
-
N 2 Հավելվածով հաստատված Ձև 1-ը շարադրել նոր խմբագրությամբ.
(Ձև 1)
ՀՀ ԱՆ «________________________» ՔԿՀ ՊԵՏ,
(հիմնարկի անվանումը)
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ _____________________
(նշել կոչումը)
___________________________________________
(Ա.Ա.Հ.)
ՀՀ ԱՆ «_________________» ՔԿՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ
(հիմնարկի անվանումը)
_________________________________________ԻՑ
(Ա.Ա.Հ.)
ԴԻՄՈՒՄ
Խնդրում եմ օրենքով սահմանված կարգով քննարկել իմ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը:
Իմ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննարկման ժամանակ առողջական վիճակիս վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը համապատասխան իրավասու մարմիններին տրամադրելու համար ____________________ իմ
(տալիս եմ/ չեմ տալիս )
համաձայնությունը:
Դիմողի ստորագրությունը` ____________________________
«_____»_________________20 ___թ.,
-
N 2 Հավելվածով հաստատված Ձև 3-ում և Ձև 4-ում «քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «քրեակատարողական օրենսգրքի 133-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով, իսկ «քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով» բառերը փոխարինել «քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով» բառերով,
-
N 2 Հավելվածով հաստատված Ձև 5-ում և Ձև 6-ում «ուղղիչ հիմնարկի» բառերը փոխարինել «քրեակատարողական հիմնարկի» բառերով,
-
N 2 Հավելվածով հաստատված Ձև 6-ում, Ձև 7-ում և Ձև 9-ում «ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ, 77-րդ հոդվածներով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 133-րդ հոդվածով» բառերով,
-
N 2 Հավելվածով հաստատված Ձև 2-ում, Ձև 6-ում, Ձև 7-ում, Ձև 8-ում, Ձև 9-ում և Ձև 10-ում 201 թիվը փոխարինել 20 թվով:
-
N 2 Հավելվածով հաստատված Ձև 7-ը լրացնել 11.1 կետով.
11.1) Հանցանքի կատարմանը նպաստած հանգամանքների փոփոխությունները. ______________________________________________________________________________________________________________________________________________________________ _____________________________________________________________________________,
-
N 2 Հավելվածով հաստատված Ձև 11-ը շարադրել նոր խմբագրությամբ.
«Ձև 11
ՀՀ ԱՆ «_______________» ՔԿՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ
հիմնարկի անվանումը
_____________________________________________ԻՆ
Ա.Ա.Հ.
ԾԱՆՈՒՑՈՒՄ
(պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կրկին քննարկելու կարգի, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը բողոքարկելու իրավունքի վերաբերյալ)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 133-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ, 12-րդ և 13-րդ մասերով` տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱՆ «__________________» ՔԿՀ պետի «_____»____________201___ թվականի թիվ___ որոշումը Ձեր կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով` որոշումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո` երեք ամիս անց, եթե դատապարտյալի կողմից նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացվի դիմում:
Դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամիս անց, եթե դատապարտյալի կողմից նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացվի դիմում:
ՀՀ ԱՆ «_______________» ՔԿՀ_______________,
(հիմնարկի անվանումը) (նշել պաշտոնը)
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ _____________________
(նշել կոչումը)
________________________________________
(ստորագրություն, Ա.Ա.Հ)
Ծանոթացա և ստացա որոշումը ______________________________________________
(դատապարտյալի ստորագրություն)
«_____»______________ թ.:
-
Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: