14/06/2024

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 744-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 744
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
     «13» ՀՈՒՆԻՍԻ 2024 Թ.                                                                     ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՆԱՐԻՆԵ ԳԱԳԻԿԻ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԱՎԱՐԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-33.6-Մ2-4) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արդարադատության նախարարության փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության ընդհանուր բաժնի գլխավոր փաստաթղթավարի (ծածկագիր՝ 12-33.6-Մ2-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 12-ի եզրակացությունը և Ն. Ասատրյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Նարինե Գագիկի Ասատրյանին 2024 թվականի հունիսի 14-ից նշանակել Արդարադատության նախարարության փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության ընդհանուր բաժնի գլխավոր փաստաթղթավարի (ծածկագիր՝ 12-33.6-Մ2-4) պաշտոնում։
  2. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
 
                       
ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Գլխավոր քարտուղար