19/06/2024

Արդարադատության նախարարի N 348-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N   N 348-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
    «19» ՀՈՒՆԻՍԻ 2024Թ.                                                      ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԴՈՆՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ
ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1871-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 5.6-րդ կետը.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`
  1. Հաստատել՝ Հակակոռուպցիոն ոլորտում դոնորների աշխատանքների համակարգման կարգը ` համաձայն N 1 Հավելվածի:
  2. Հաստատել՝ Հակակոռուպցիոն ոլորտում դոնորների աշխատանքների համակարգման ձևաչափը՝ համաձայն N 2 Հավելվածի:
 
             ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ
Հավելված N 1
Արդարադատության նախարարի
2024 թվականի հունիսի 19-ի
 N 348-Լ հրամանի
ԿԱՐԳ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԴՈՆՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  1. «Հակակոռուպցիոն ոլորտում դոնորների աշխատանքների համակարգման» կարգն (այսուհետ՝ Կարգ) ուղղված է Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1871-Լ որոշումից (այսուհետ՝ Հակակոռուպցիոն ռազմավարություն) բխող գործողությունների, ինչպես նաև Հակակոռուպցիոն ոլորտային քաղաքականության իրականացման շրջանակներում դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների համակարգմանը և կազմակերպմանը։
  2. Դոնորների համակարգման հանդիպումների նպատակն է արդյունավետ կերպով ապահովել Հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների, ինչպես նաև Հակակոռուպցիոն ոլորտային քաղաքականության իրականացման շրջանակներում տրվող աջակցության արդյունքում իրականացվելիք աշխատանքների, նախատեսվող միջոցառումների, կատարված աշխատանքների արդյունքների ամփոփման, հետագա համագործակցության համակարգումը։
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
  1. Հակակոռուպցիոն ոլորտում դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգումն իրականացնում է Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման իրավասու ստորաբաժանման (այսուհետ՝ Քարտուղարություն) և պաշտոնատար անձանց կողմից։
  2. Դոնորների համակարգման նպատակով տարեկան անցկացվում է առնվազն 3 հանդիպում:
  3. Անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ արդարադատության նախարարության, շահագրգիռ մարմինների կամ դոնոր կազմակերպությունների նախաձեռնությամբ, Քարտուղարությունը հրավիրում է դոնորների համակարգման արտահերթ հանդիպումներ։
  4. Դոնորների համակարգման հանդիպումները ղեկավարում է Արդարադատության նախարարի ոլորտը համակարգող տեղակալը կամ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման իրավասու ստորաբաժանման ղեկավարը։
  5. Դոնորների համակարգման հանդիպումների արդյունքներն ամփոփվում են և հրապարակվում են Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում։
 
ԴՈՆՈՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
  1. Դոնորների համակարգման հանդիպումները կազմակերպվում է Քարտուղարության կողմից․
  2. Քարտուղարությունը՝
1) կազմակերպում է հրավերների ուղարկումը հանդիպման մասնակիցներին,
2) անհրաժեշտության դեպքում հրավերների հետ ուղարկում է հանդիպման օրակարգը և քննարկվող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ այլ նյութեր և փաստաթղթեր,
3) կազմակերպում է հանդիպումների լուսաբանման, հանդիպումների արդյունքների ամփոփման և հրապարակման հետ կապված աշխատանքները,
4) իրականացնում է դոնորների հանդիպումների համակարգման հետ կապված այլ աշխատանքներ։
  1. Դոնորների համակարգման հանդիպումների արդյունքներն արտացոլվում են սույն հրամանի 2-րդ հավելվածով սահմանված ձևաչափին (այսուհետ՝ Ձևաչափ) համապատասխան։
  2. Ձևաչափը վարվում է Քարտուղարության կողմից՝ ըստ տարիների։
  3. Ձևաչափում փոփոխություններն իրականացվում է Քարտուղարության կողմից ըստ դոնոր կազմակերպությունների հետ ձեռք բերված համաձայնությունների, գործողությունների իրականացման ժամկետների և արդյունքների։
Հավելված N 2
Արդարադատության նախարարի
2024 թվականի հունիսի 19-ի
 N 348-Լ հրամանի
 
ՁԵՎԱՉԱՓ
 
Հակակոռուպցիոն ոլորտում դոնորների աշխատանքների համակարգման
 
«__» __202_ թվական
 
Հակակոռուպցիոն 2023-2026 թթ ռազմավարության 2024 թվականի գործողությունների և Հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող միջոցառումների աջակցության ոլորտների մատրիցա
 
Բնագավառ
Գործողություն
Կատարողականի թիրախ
202_ թվականի
1-ին կիսամյակ
  Կատարողականի թիրախ
202_ թվականի
2-րդ կիսամյակ
Աջակցության տեսակը և եղանակը
Դոնոր կազմակերպություն
Այլ
Գործընկերներ
1.
 
 
 
 
 
 
 
2.
 
 
 
 
 
 
 
3.
 
 
 
 
 
 
 
4.