09/07/2024
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 850-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 850-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«08» ՀՈՒԼԻՍԻ 2024 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԼԻԼԻԹ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱԲԱՆԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-32.1-Մ6-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի իրավաբանի (ծածկագիր՝ 12-32.1-Մ6-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 4-ի եզրակացությունը և Լ. Մանուկյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Լիլիթ Արշալույսի Մանուկյանին 2024 թվականի հուլիսի 9-ից, 6 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի իրավաբանի (ծածկագիր՝ 12-32.1-Մ6-1) պաշտոնում։
-
Փորձաշրջանի ընթացքում Լ. Մանուկյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի գլխավոր իրավաբան (ծածկագիր՝ 12-32.1-Մ2-1) Սեդա Պարոնիկյանին:
-
Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: