15/07/2024

Արդարադատության նախարարի N 409-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 409
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«12» ՀՈՒԼԻՍԻ 2024 Թ.                                                     ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
 ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արտոնագրված հաշտարարների որակավորման հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 4-ի «Արտոնագրված հաշտարարների որակավորման ստուգման արդյունքները ամփոփելու, որակավորման ստուգման բոլոր փուլերը հաղթահարած մասնակիցների ցանկը հաստատելու և արտոնագրված հաշտարարի որակավորում շնորհելու վերաբերյալ առաջարկությունը Արդարադատության նախարարին ներկայացնելու մասին» որոշումը և Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի N 331-Ն հրամանով հաստատված N 3 հավելվածի 78-րդ կետը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Արտոնագրված հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցած և որակավորման ստուգման բոլոր երկու փուլերը հաղթահարած մասնակիցներին՝ Ահարոն Սուրենի Ստեփանյանին, Անժելա Հովհաննեսի Բոքսյանին, Արթուր Սամվելի Ապիկյանին, Գայանե Ասատուրի Դեմիրչյանին, Գոհար Սերգեյի Ավագյանին, Գոհար Աշոտի Գևորգյանին, Ելենա Մարտինի Ալեքսանյանին, Կարեն Արշակի Մարգարյանին, Հասմիկ Հակոբի Օհնիկյանին, Հրայր Նվերի Բադալյանին, Մարիամ Երվանդի Էլիբեկյանին, Մելինե Արտաշեսի Նուրիջանյանին, Նատալյա Ռոբերտի Ադամյանին, Ռոզա Ամիրի Ամիրովային, Ռուստամ Գրիգորի Գրիգորյանին, Սամվել Նոդարի Ամիրզադյանին, Սարգիս Արմենի Իսոյանին, Սերգեյ Աշոտի Ադիբեկյանին, Սոֆյա Վարդանի Խառատյանին, Սվետլանա Սերժիկի Կիրակոսյանին և Փիրուզ Միշայի Սարգսյանին շնորհել արտոնագրված հաշտարարի որակավորում:
 
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ