16/09/2024
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 1185-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 1185-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«10» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2024 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՆՎԱՐԴ ՍԵՐԳԵՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-Գ1-18.2-Մ2-3) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-Գ1-18.2-Մ2-3) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի եզրակացությունը և Ն. Խաչատրյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Նվարդ Սերգեյի Խաչատրյանին 2024 թվականի սեպտեմբերի 12-ից նշանակել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-Գ1-18.2-Մ2-3) պաշտոնում։
-
Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: