27/09/2024
Արդարադատության նախարարի N 580-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 580-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«26» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2024 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՍԱԹԵՆԻԿ ԿԱՐԵՆԻ ԱԹԱՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-32.5-Ղ3-1) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.5-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի եզրակացությունը և Ս. Աթայանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Սաթենիկ Կարենի Աթայանին 2024 թվականի սեպտեմբերի 27-ից նշանակել Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ (ծածկագիր՝ 12-32.5-Ղ3-1)։
-
Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: