11/11/2024

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողի N 1417-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1417-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
     «08» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2024 Թ.                                                        ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՍՄԻԿ ՍԱՄՎԵԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-33.1-Մ2-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպչի (ծածկագիր՝ 12-33.1-Մ2-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 7-ի եզրակացությունը և  Հ. Սարգսյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
Հասմիկ Սամվելի Սարգսյանին 2024 թվականի նոյեմբերի 11-ից նշանակել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպչի (ծածկագիր՝ 12-33.1-Մ2-1) պաշտոնում։
  1. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
 
 
                                    Պարտականությունները կատարող՝
                          ՏԻԳՐԱՆ ԱՐԵՅԱՆ
Գլխավոր քարտուղար