19/11/2024

Արդարադատության նախարարի N 681-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 681-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«18» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2024 Թ.                                                      ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԾՈՎԻՆԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
 ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻՆ
ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածով և 95-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, ինչպես նաև Հանրային ծառայության մասին օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով ու 9-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով Ծ. Խաչատրյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Ծովինար Զոհրակի Խաչատրյանին 2024 թվականի նոյեմբերի 19-ից նշանակել Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի ժամանակավոր թափուր պաշտոնին՝ մինչև սահմանված կարգով ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:  
  2. Աշխատավարձը` համաձայն հաստիքային ցուցակի:
 
 ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆ