02/04/2025

Արդարադատության նախարարի N 175-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 175-Ա
ՄԱՐԻԱՄ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ԱՆՑԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 371-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և Հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Մ. Մելքումյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ՝
  1. Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Սամվելի Մելքումյանին 2025 թվականի ապրիլի 1-ից համարել աշխատանքային պարտականությունների կատարմանն անցած:
  2. Ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի 2024 թվականի հունիսի 26-ի «Մարիամ Մելքումյանին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ տրամադրելու մասին» N 371-Ա հրամանը:
 
 
ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆ