18/03/2024

Արդարադատության նախարարի N 153-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 153-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«18» ՄԱՐՏԻ 2024 Թ.                                                        ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ ԿԱՐԳԱԲԵՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԻՐԱՊԵՏՈՂ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված  հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Հաստատել՝
    • Արդարադատության նախարարության սոցիալական ցանցերի էջերի, դրանց գրանցման և շահագործման նպատակով օգտագործվող էլեկտրոնային փոստերի և հեռախոսահամարների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
    • սոցիալական ցանցերի էջերի ադմինիստրատիվ օգտագործողի մուտքանունների և գաղտնաբառերի գրանցամատյանի  ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
    • սոցիալական ցանցերի էջերը շահագործող անձանց ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
  2. Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարին՝
  • յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ թարմացնել սույն հրամանի 1-ին կետով հաստատված ցանկում ներառված սոցիալական ցանցերի էջերի ադմինիստրատիվ օգտագործողի անունները և գաղտնաբառերը.
  • ապահովել սոցիալական ցանցերի էջերի ադմինիստրատիվ օգտագործողի անունները և գաղտնաբառերը, ինչպես նաև դրանց փոփոխությունների հաշվառումը և պահպանումը.
  1. Ադմինիստրատիվ օգտագործողի անունները և գաղտնաբառերը ենթակա են պարտադիր փոփոխության մինչև սոցիալական ցանցերի էջերը շահագործող անձանց փոփոխությունը կամ պաշտոնավարման դադարեցումը:
  2. Սույն հրամանով սահմանված տեղեկատվությունը հանդիսանում է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն՝ բացառությամբ հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված տեղեկատվությունը։
  3. Սույն հրամանի կատարումը վերապահել արդարադատության նախարարի մամուլի քարտուղարին։
                                                                                  
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ