30/04/2025

Արդարադատության նախարարի N 237-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 237-Ա
«ԻՐԱՎԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ
ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՀԱՅԿ ՍԱՆՈՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով,  15-րդ հոդվածի 1-ին մասով և 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ժգ» կետով, ինչպես նաև՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշմամբ հաստատված N 5 հավելվածի 18-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, արդարադատության նախարարի՝ «Հայկ Սանոյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին» 2025 թվականի մարտի 25-ի N 157-Ա և 2025 թվականի ապրիլի 23-ի N 232-Ա հրամանները և դրանց համար հիմք հանդիսացած՝ արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետ Ա. Սիմոնյանի՝ 2025 թվականի մարտի 24-ի և 2025 թվականի ապրիլի 23-ի եզրակացությունները, ինչպես նաև «Թաիրովի ԲԱ» ՀՈԱԿ-ի կողմից 2025 թվականի ապրիլի 25-ին տրված մեծահասակի ամբուլատոր քարտի քաղվածքը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Հայկ Սանոյանի՝ 2025 թվականի ապրիլի 22-ի թիվ Ն/35/2942-2025  զեկուցագիրը.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ՝
  1. «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Հայկ Ռոբերտի Սանոյանի լիազորությունները դադարեցնել և լուծել նրա հետ 2024 թվականի օգոստոսի 7-ին կնքված N 12 աշխատանքային պայմանագիրը:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Հ. Սանոյանի անաշխատունակության ժամանակահատվածի վերջին օրվան հաջորդող օրը:
 
 ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆ