07/05/2025
Արդարադատության նախարարի N 256-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 256-Ա
ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ «ԻՐԱՎԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածով և 16-րդ հոդվածի 1.5-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Գ. Սիմոնյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Գևորգ Հակոբի Սիմոնյանին 2025 թվականի մայիսի 7-ից նշանակել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր: