08/05/2025

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 447-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 447-Ա
ԺԵՆՅԱ ՍԻՄՈՆԻ ՂԱՓԱՆՑՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշումը և  Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝  12-32.3.2-Ղ4-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 7-ի եզրակացությունն ու Ժ. Ղափանցյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
 
  1. Ժենյա Սիմոնի Ղափանցյանին 2025 թվականի մայիսի 8-ից նշանակել Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ (ծածկագիր՝ 12-32.3.2-Ղ4-4)՝  12 ամիս փորձաշրջանով:
  2. Ժ. Ղափանցյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ (ծածկագիր՝  12-32.3.1-Ղ3-1) Եփրեմ Կարապետյանին:
 
 
ԷԴԳԱՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գլխավոր քարտուղար