08/05/2025

Արդարադատության նախարարի N 258-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 258-Ա
ՌՈԲԵՐՏ ԹԱՄԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ        Ծ. Թադևոսյանի՝ 2025 թվականի մայիսի 7-ի N Ե 40/10-2623 գրությամբ ներկայացված առաջարկությունը և Ռ. Թամարյանի համաձայնությունը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Ռոբերտ Հովակիմի Թամարյանին 2025 թվականի մայիսի 8-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
 
ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆ