27/05/2025

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 522-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 522-Ա
ՀԱՍՄԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ   ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-32.5-Մ2-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 21-ի եզրակացությունը և  Հ. Ներսիսյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Հասմիկ Անդրանիկի Ներսիսյանին 2025 թվականի մայիսի 26-ից նշանակել Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 12-32.5-Մ2-1)։
  2. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
 
ԷԴԳԱՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գլխավոր քարտուղար