27/05/2025
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 532-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 532-Ա
ՌՈՒԶԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԵՏ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը և 8-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 26-րդ կետի 3-րդ ենթակետը և Ռ. Գևորգյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-Գ1-18.2-Մ4-4) ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար Ռուզաննա Միսակի Գևորգյանի հետ 2025 թվականի մայիսի 29-ից կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը: