13/06/2025

Արդարադատության նախարարի N 365-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 365-Ա
ՆԱՐԵԿ ԺԵՎԻԿԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-33.3-Ղ3-1) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 12-33.3-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 12-ի եզրակացությունը և Ն. Մկրտչյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Նարեկ Ժևիկի Մկրտչյանին 2025 թվականի հունիսի 13-ից նշանակել Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության պետ (ծածկագիր՝ 12-33.3-Ղ3-1):
  2. Փորձաշրջանի ընթացքում Ն. Մկրտչյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ (ծածկագիր՝ 12-Ղ2-1) Մարիամ Սարգսյանին:
  3. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆ