01/07/2025
Արդարադատության նախարարի N 403-Լ հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 403-Լ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 41-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
-
Արդարադատության նախարարի 2025 թվականի փետրվարի 3-ի Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների 2025 թվականի հատուկ ուսուցման դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկն ու դասընթացների հաճախման ժամանակացույցը հաստատելու մասին N 41-Լ հրամանի N 1-ին և N 2-րդ Հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1-ին և N 2-րդ Հավելվածների: