02/07/2025
Արդարադատության նախարարի N 405-Լ հրաման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«01» ՀՈՒԼԻՍԻ 2025 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
Հ Ր Ա Մ Ա Ն N 405-Լ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 07-Ի N 73-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի Կազմմեթոդական և վերլուծական բաժնից առանձնացման եղանակով ստեղծել Իրավաբանական բաժին։
- Արդարադատության նախարարի 2024 թվականի փետրվարի 07-ի «Պրոբացիայի ծառայության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 16-ի N 347-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Լ հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
- Հավելվածի 8-րդ կետում «Արշակունյաց 23» բառերը փոխարինել «Գարեգին Նժդեհի 23/1» բառերով,
- Հավելվածի 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) Իրավաբանական բաժինը։»։
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆ