23/07/2025

Արդարադատության նախարարի N 460-Ա հրաման

 Հ Ր Ա Մ Ա Ն N 460-Ա
 «ԻՐԱՎԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետով և 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Գ. Սիմոնյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. 2025 թվականի հուլիսի 23-ից դադարեցնել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Հակոբի Սիմոնյանի լիազորությունները և լուծել 2025 թվականի մայիսի 7-ին կնքված N 24 ժամկետային աշխատանքային պայմանագիրը:
 
      
                                                                               ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆ