11/08/2025

Արդարադատության նախարարի N 52-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 52-Լ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի  18-րդ կետի 20-րդ ենթակետը.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ՝
  1. Հաստատել արդարադատության նախարարության ներքին գործավարության կարգը՝ համաձայն Հավելվածի:
  2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարին:
  3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 
ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆ
Հավելված