11/08/2025
Արդարադատության նախարարի N 510-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 510-Ա
ՆՈՐԱՅՐ ՇՈՂԻԿՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ և 130-րդ հոդվածներով, ինչպես նաև Հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով Ն. Շողիկյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Նորայր Հովհաննեսի Շողիկյանին 2025 թվականի օգոստոսի 11-ից ազատել Արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնից:
-
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերջնահաշվարկի կատարումը: