09/09/2025

Արդարադատության նախարարի N 579-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 579-Ա
ԱՐՍԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև hիմք ընդունելով Ա. Սիմոնյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Արսեն Վիգենի Սիմոնյանին 2025 թվականի սեպտեմբերի 8-ից ազատել Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.8-Ղ2-1) պաշտոնից։
  2. Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերջնահաշվարկի կատարումը:
 
 
ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆ