21/10/2025

Արդարադատության նախարարի N 163-L հրաման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«20» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

Հ Ր Ա Մ Ա Ն N 703-Լ

 

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 163-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ՝

  1. Արդարադատության նախարարի 2021 թվականի ապրիլի 21-ի «Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձևաթղթի ձևը և խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրությունը կազմելու ուղեցույցը հաստատելու մասին» N 163-L հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 Հավելվածի 1-ին կետից հանել «կալանավորված անձի կամ» բառերը:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Պարտականությունները կատարող՝                                                                   

          ՏԻԳՐԱՆ ԴԱԴՈՒՆՑ