19/11/2025
Արդարադատության նախարարի N 758-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 758-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 141-Ա ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 185/2-Ա ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
-
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2016 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 141-Ա և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2016 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2014 թվականի մայիսի 3-ի N 131-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 185/2-Ա հրամանները: