19/11/2025
Արդարադատության նախարարի N 761-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 761-Ա
ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 22-ի N 835-Լ որոշման N 1 հավելվածի 13-րդ կետը.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
-
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով ներկայացված հայտերը գնահատելու և Արդարադատության նախարարին հիմնավորված առաջարկություններ ներկայացնելու համար ստեղծվել գնահատող հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ հետևյալ կազմով.
Նաիրա Սեդրակյան |
Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետի տեղակալ(Հանձնաժողովի նախագահ) |
Եվա Գրիգորյան |
Արդարադատության նախարարի օգնական |
Մարիամ Մելքումյան |
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար |
Գարեգին Խաչատրյան |
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության վերակազմակերպումների և հիմնադրամների գրանցման բաժնի պետ |
Լիլիթ Մանուկյան |
Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի ավագ իրավաբան |
Յուրի Յոլյան |
«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի իրավաբան-փորձագետ: |