12/01/2026

Արդարադատության նախարարի N 165-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 165-Ա
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ   ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 19-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 13-րդ ենթակետը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Հաստատել արդարադատության նախարարության՝
1) կենտրոնական մարմնի և կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքային ցուցակը՝ համաձայն N 1 հավելվածի,
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (գրասենյակի) հաստիքային ցուցակը՝ համաձայն N 2 հավելվածի,
3) իրավական ակտերի փորձաքննության գործակալության հաստիքային ցուցակը՝ համաձայն N 3 հավելվածի,
4) անձնական տվյալների պաշտպանության գործակալության հաստիքային ցուցակը՝ համաձայն N 4 հավելվածի,
5) իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հաստիքային ցուցակը՝ համաձայն N 5 հավելվածի:
  1. Ուժը կորցրած ճանաչել արդարադատության նախարարի 2014 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կենտրոնական մարմնի, գործակալությունների և տեսչության հաստիքային ցուցակները հաստատելու մասին» N 19-Ա հրամանը:
ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆ