16/01/2026

Արդարադատության նախարարի N 15-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 15-Լ
ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿԻ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 685-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 847-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 14-րդ և 15-րդ կետերը.
 
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ՝
  1. Հաստատել անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմը՝ համաձայն Հավելվածի:
  2. Հանձնաժողովի քարտուղար նշանակել Արդարադատության նախարարի տեղակալի օգնական Լիլիթ Բախտամյանին:
  3. Ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի 2024 թվականի նոյեմբերի 19-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման հանձնաժողովի կազմը հաստատելու և Արդարադատության նախարարի 2024 թվականի հուլիսի 10-ի N 399-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 685-Լ հրամանը:
  4. Հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
                                                                                     
     ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆ