30/01/2026
Արդարադատության նախարարի N 18-Ա հրաման
«16» ՀՈՒՆՎԱՐԻ 2026 Թ.
Հ Ր Ա Մ Ա Ն N 18-Ա
«ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ» 2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման 9-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
-
Սահմանել`
-
որ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի ծախսերն ըստ պետական մարմինների կողմից իրականացվող «1093. Դատական և հանրային պաշտպանություն» ծրագրի «11003. Փորձաքննությունների ծառայությունների տրամադրում» միջոցառմամբ Արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված Հայաստանի Հանրապետության դատարանների (քրեական գործերով), քրեական հետապնդում կամ վարչական վարույթ իրականացնող մարմինների` համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա.
-
փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն սույն հրամանի N 1 հավելվածի,
-
փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման ենթակա ենթատեսակները և դրանց միավորների նախահաշվային արժեքները` համաձայն սույն հրամանի N 2 հավելվածի,
-
որ 2026 թվականի ընթացքում Արդարադատության նախարարությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն հրամանի N 1 հավելվածով սահմանված փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակներն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների դատարանների, քրեական հետապնդում կամ վարչական վարույթ իրականացնող մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չհամապատասխանի սույն հրամանի N 1 հավելվածով նախատեսված տվյալներին: