14/01/2026
Արդարադատության նախարարի N 14-Լ հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 14-Լ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 173-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
-
Արդարադատության նախարարի 2024 թվականի մարտի 26-ի «Անչափահասների արդարադատության խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 173-Լ հրամանի 1-ին կետով հաստատված N 1 hավելվածի 15-րդ կետում «առնվազն երեք ամիսը մեկ անգամ» բառերը փոխարինել «տարեկան առնվազն երկու անգամ» բառերով։
-
Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: