03/02/2026

Արդարադատության նախարարի N 46-Լ հրաման

«03» ՓԵՏՐՎԱՐԻ 2026 Թ.                                                                           
Հ Ր Ա Մ Ա Ն N 46-Լ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ՆՍՏԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԲԱԽՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի հունվարի 29-ի N 71-Ա որոշումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Հաստատել քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնների նստավայրերի և նստավայրերում գործող հաստիքների բաշխվածության ցանկը՝ համաձայն Հավելվածի։
  2. Ընդունել ի գիտություն, որ Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներն իրականացնող հանրային ծառայությունների միասնական գրասենյակների ցանկը (Երևանի, Գյումրու, Իջևանի) և նստավայրերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներն իրականացնող հանրային ծառայությունների միասնական գրասենյակների և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտերի ցանկը և նստավայրերը հաստատելու մասին» N 1264-Ն որոշմամբ։                                                                                              
 
ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆ

Հավելված