14/10/2003
ՀՀ արդարադատության նախարարի եվ ՀՀ ոստիկանության պետի համատեղ հրամանը ՀՀ դատարաններ կալանավորված անձանց ուղեկցումներն ապահովելու մասին
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հոկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10203332
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
14 հոկտեմբերի 2003 թ. |
N 358-Ն/9-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒՂԵԿՑՈՒՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության դատարաններ ուղեկցումներն ապահովելու նպատակով.
Հրամայում ենք՝
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի թիվ 1035 զորամասի ուժերով դատարաններ ուղեկցել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 356-383 և ցմահ ազատազրկում նախատեսող հոդվածներով մեղադրվող, ինչպես նաև հասարակական առանձնակի հնչեղություն ունեցող քրեական գործերով կալանավորված անձանց՝ դատարանի որոշման հիման վրա:
2. ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով կալանավորված անձանց ուղեկցումներն իրականացնել դատարանի որոշման հիման վրա ոստիկանության Երևան քաղաքի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզային վարչությունների ուղեկցող ստորաբաժանումների միջոցով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և ՀՀ ՆԳ նախարարի 22.10.2002 թ. թիվ 553-Ն - 474-Ն համատեղ հրամանը:
ՀՀ արդարադատության նախարար, արդարադատության պետական խորհրդական՝ |
Դ. Հարությունյան |
ՀՀ ոստիկանության պետ, ոստ. գեներալ-լեյտենանտ՝ |
Հ. Հարությունյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ՝ |
Հ. Դանիելյան |