24/05/2004
ՀՀ արդարադատության նախարարի հրամանը հարկադիր կատարման ծառայությունում ծառայողի պետական կառավարման ոլորտի ստաժում հաշվարկվող աշխատանքների ցանկը սահմանելու մասին
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հունիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10204133
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 մայիսի 2004 թ. |
N 69-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի,
Հրամայում եմ`
1. Հաստատել հարկադիր կատարման ծառայությունում ծառայողի պետական կառավարման ոլորտի ստաժում հաշվարկվող աշխատանքների ցանկը` համաձայն հավելվածի:
|
Դ. Հարությունյան |
Հավելված Հաստատված է` |
Ց Ա Ն Կ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
1. Պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժում հաշվարկել`
ա) մինչև 1991 թվականն ընկած ժամանակահատվածում նախկին ԽՍՀՄ և ԽՍՀ միության բոլոր միութենական հանրապետությունների պետական մարմիններում` օրենսդիր, գործադիր, դատական, դատախազության մարմիններում, կուսակցական, կոմերիտական, արհեստակցական միություններում վճարովի աշխատանքային ստաժը.
բ) 1991 թվականից հետո` ՀՀ պետական մարմիններում` ՀՀ Նախագահի աշխատակազմում, ՀՀ կառավարության աշխատակազմում, ՀՀ սահմանադրական դատարանում, օրենսդիր, դատական, դատախազության մարմիններում, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Հարկային պետական ծառայության, Մաքսային պետական կոմիտեի, Արտակարգ իրավիճակների վարչության մարմիններում աշխատանքային ստաժը:
2. Պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժում չի հաշվարկվում սույն ցանկի ա) և բ) ենթակետերում նշված մարմիններում և կազմակերպություններում տեխնիկական սպասարկման և բանվորական աշխատանքային ստաժը: