07/06/2004
ՀՀ արդարադատության նախարարի հրամանը հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու եվ հատկացնելու կարգը, վկայականի եվ կնիքի միասնական նմուշները հաստատելու մասին
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հունիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10204163
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 հունիսի 2004 թ. |
N 80-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՆԻՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի
Հրամայում եմ`
1. Հաստատել հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը, վկայականի և կնիքի միասնական նմուշները` համաձայն թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ արդարադատության նախարարի 1999 թ. ապրիլի 27-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների ծառայողական համազգեստի, դասային կոչումների տարբերանշանների և խորհրդանշանի նմուշները հաստատելու մասին» թիվ 692 հրամանը:
Դ. Հարությունյան
Հավելված 1
Հաստատված է` ՀՀ արդարադատության նախարարի |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ
(Հավելվածն ուժը կորցրել է 01.03.05 N 26-Ն)
Հավելված 2
Հաստատված է` ՀՀ արդարադատության նախարարի |
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ԿՐՄԱՆ ԿԱՐԳԸ
(Հավելվածն ուժը կորցրել է 01.03.05 N 26-Ն)
Հավելված 3
Հաստատված է` ՀՀ արդարադատության նախարարի |
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Վկայականի կազմը կարմիր գույնի է, արտաքին կազմի վրա ոսկեգույն ՀՀ զինանշանն է և ոսկեգույն տառերով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը, կազմի հակառակ կողմի վրա ոսկեգույն տառերով գրված է «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ, МИНИСТЕРСТВО ЮСТИЦИИ».
Միջուկը երկկողմանի է` 9x6 չափսի, կարմիր վանդակավոր դաշտի ֆոնի վրա` ՀՀ զինանշանի պատկերով, ձախ կողմում անձի լուսանկարն է 3,5x4,5 չափսի` նշվում է գերատեսչության անվանումը, ծառայության անվանումը, վկայականի համարը, հրազեն կրելու իրավունքը և ուժի մեջ գտնվելու ժամկետը:
Աջ կողմում նշվում են անձի տվյալները (ազգանուն, անուն, հայրանուն). հատուկ կոչումը, պաշտոնը և այն վավերացվում է նախարարի ստորագրությամբ և կնիքվում:
Բոլոր գրառումները կատարվում են հայերեն և ռուսերեն լեզուներով:
Հավելված 4
Հաստատված է` ՀՀ արդարադատության նախարարի |
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՏՐՎՈՂ ԿՆԻՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՄՈՒՇԸ
Հարկադիր կատարողի կնիքը շրջանաձև է, 33 միլիմետր տրամագծով, կնիքի ներսում առաջին տողում մեծատառ գրված է «ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՀԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»: Երկրորդ տողում գրված է «_________ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ» բառերը, իսկ կենտրոնում` փոքր շրջանագծի ներսում, գրվում է թվանիշը:
Ձև-1
Գլխավոր և առաջատար
խմբի գլխարկանշանը
Ձև-2
Բարձրագույն
խմբի գլխարկանշանը
ԴԱՀԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ
Ձև-3
Ամենօրյա |
Ձմեռային |
ԴԱՀԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ
Ձև-4
|
|
|
|
Ձև-5
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ