17/02/2005
ՀՀ արդարադատության նախարարի հրամանը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր եվ առաջատար պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10205107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 փետրվարի 2005 թ. |
թիվ 15-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով.
Հրամայում եմ՝
1. Հաստատել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության
գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը (հավելված N 1)։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 24.05.2004 թ. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը սահմանելու մասին» թիվ 67-Ն հրամանը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Դ. Հարությունյան
Հավելված N 1 |
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
Պաշտոնների դասակարգումը ըստ խմբերի |
Հարկադիր կատարման ծառայության պաշտոնը |
Գլխավոր և առաջատար խմբերին հավասարեցված պաշտոններ |
Գլխավոր խմբի պաշտոններ |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր հարկադիր կատարողի oգնական |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետ |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր հաշվապահ |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետ |
|
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի oգնական |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային բաժնի պետ |
|
Առաջատար խմբի պաշտոններ |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի բաժինների գրասենյակի պետ |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության բաժանմունքի պետ |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի բաժինների հաշվապահության ավագ հաշվապահ |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավագ հարկադիր կատարող |
|
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնի հաշվապահ |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի առաջատար խորհրդատու |
|
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային բաժնի հաշվապահ |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարող |
|
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի ընդհանուր բաժնի արխիվարիուս |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարող |
|
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի քարտուղար |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարող |
(Հավելված N 1 խմբ. 05.10.06 N 190-Ն, 21.07.08 N 71-Ն, լրաց. 25.08.08 N 114-Ն, 13.10.08 N 152-Ն)