12/05/2006
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի անցնելու համար ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206151
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 մայիսի 2006 թ. |
N 79-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1.1 մասով.
Հրամայում եմ՝
1. Սահմանել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի անցնելու համար ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգն ու պայմանները» (հավելված N 1 կցվում է)։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ oրվանից:
Դ. Հարությունյան
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ ՈՒ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (այսուհետ՝ ծառայություն) պաշտոնի նշանակվելու համար դիմած և ծառայությունում պաշտոնի անցնելու համար մասնագիտական փորձ չունեցող քաղաքացիներին (այսուհետ՝ թեկնածու) մեկամսյա ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգն ու պայմանները։
2. Ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու հետ կապված թեկնածուի ընտրության և կազմակերպչական բնույթի այլ աշխատանքներն իրականացնում է ծառայության կենտրոնական մարմնի կադրերի բաժինը:
II. ԹԵԿՆԱԾՈՒԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
3. Ուսումնական դասընթացում կարող է ներգրավվել այն թեկնածուն, ով բավարարում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջները։
4. Ծառայության անցնելու ցանկություն ունեցող զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության այն ծառայողները, որոնք բավարարում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջները, ծառայությունում պաշտոնի են նշանակվում առանց ուսումնական դասընթաց անցնելու։
5. Ծառայությունում համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (այսուհետ՝ ուղեգրող) ուղեգրում է թեկնածուին ուսումնական դասընթաց անցնելու համար:
(5-րդ կետը խմբ. 05.10.06 N 191-Ն)
6. Կադրերի բաժինը ուսումնական դասընթացից առնվազն մեկ շաբաթ առաջ դրա
սկզբնաժամկետի մասին տեղեկացնում է թեկնածուին՝ տալով ուղեգիր (Ձև 1-ը կցվում է):
7. Թեկնածուի ուսուցումն իրականացվում է տեսագործնական պարապմունքների միջոցով։
8. Ծառայությունում թեկնածուի ուսումնական դասընթացը ղեկավարում է ուղեգրում նշված և ուղեգրողի կողմից նշանակված համապատասխան ծառայողը (այսուհետ՝ տեսագործնական պարապմունքների ղեկավար)։
9. Ուսումնական դասընթաց անցնող թեկնածուն ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրում է ծառայության ոլորտին առնչվող իրավական ակտերը, մասնակցում է ղեկավարի կամ վերջինիս հանձնարարությամբ՝ ծառայության համապատասխան բաժնի ծառայողի աշխատանքային պարտականություններից բխող գործառույթների իրականացմանը։
10. Ուսումնական դասընթացն ավարտվում է ղեկավարի կողմից ուսումնական դասընթաց անցած թեկնածուի ընդհանուր պատրաստվածության մակարդակի, տեսական և գործնական պարապմունքների ընթացքում նրա կողմից ստացված տեսական գիտելիքների և գործնական հմտությունների գնահատմամբ: Այդ մասին նշվում է համապատասխան եզրակացությունում (Ձև 2-ը կցվում է)։
11. Ուսումնական դասընթացի արդյունքների մասին եզրակացությունը հաստատում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
Եզրակացության մեկ օրինակը պահվում է ծառայության կադրերի բաժնում, իսկ երկրորդ օրինակը տրվում է ուսումնական դասընթաց անցած թեկնածուին:
(11-րդ կետը խմբ. 05.10.06 N 191-Ն)
12. Թեկնածուի ուսումնական դասընթաց անցնելը կարող է վաղաժամկետ դադարեցվել կադրերի բաժնի պետի որոշմամբ՝ թեկնածուի դիմումի համաձայն։
Թեկնածուի կողմից անհարգելի պատճառով դասընթացներին չհաճախելու դեպքում, սույն կարգով սահմանված կարգով, միջնորդություն է ներկայացվում ուղեգրողին՝ թեկնածուի ուսումնական դասընթաց անցնելը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ:
Ձև 1
ՈՒ Ղ Ե Գ Ի Ր
ԹԵԿՆԱԾՈՒԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ
Տրվում է ____________________________________________________________-ին,
(անուն, ազգանուն, հայրանուն)
թեկնածուի _____________________________________________________________
(ուսումնական դասընթաց անցնելու)
________________________________________տեսագործնական պարապմունքներին
(պարապմունքների բովանդակությունը)
և ______________________________________________________________-ում
(ԴԱՀԿ ծառայության համապատասխան բաժնի անվանումը)
____________________________________________________ մասնակցելու համար:
(տեսագործնական պարապմունքների ժամկետի սկիզբը և ավարտը)
__________________________________________ |
Ձև 2
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ քաղաքացի _________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը և վայրը)
__________________________________________________________________
(կրթությունը)
Ղեկավարի կարծիքը
___________________________________________________________________
(նշվում է ուսումնական դասընթաց անցած թեկնածուի ընդհանուր պատրաստվածության մակարդակը, տեսական և
___________________________________________________________________
գործնական պարապմունքների ընթացքում նրա կողմից ստացված տեսական գիտելիքները և գործնական հմտությունները).
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
__________________________ |
__________________________ |
|
ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի կադրերի բաժնի պետի եզրակացությունը.
____________________________________________________________________
(նշվում է ինքնուրույն աշխատանքի համար ուսումնական դասընթաց անցած թեկնածուի պատրաստվածության աստիճանը)
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
______________________________ |
_______________________ |
_____ ________________ 20 թ. |
«Հաստատում եմ»
____________________________________________________________________
(համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ստորագրությունը, պաշտոնը, անունը, ազգանունը)
____ _________________ 20 թ.
(Ձև 2 փոփ. 05.10.06 N 191-Ն)