15/09/2011

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը էլեկտրոնային եղանակով պարտապանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին


«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 սեպտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10211434

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 սեպտեմբերի 2011 թ. N 147-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

28 սեպտեմբերի 2011 թ. N 2770-Ն

  

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 1272-Ն որոշման N 2 Հավելվածի 47 և 47.1 կետերով`

 

Հրամայում ենք՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության (այսուհետ՝ Հարկային մարմին) կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը (այսուհետ՝ ԴԱՀԿ ծառայություն) էլեկտրոնային եղանակով պարտապանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն համատեղ հրամանի կատարման ապահովումը դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության վրա:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 28.08.2006թ. թիվ 1-06/419-Ա և Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի 21.08.2006թ. թիվ 243 համատեղ հրամանը:

 

Հ. Թովմասյան

Գ. Խաչատրյան 

 

   

Հավելված
ՀՀ արդարադատության նախարարի
2011 թվականի սեպտեմբերի 15-ի
N 147-Ն
և ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի
2011 թվականի սեպտեմբերի 28-ի
N 2770-Ն համատեղ հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. ԴԱՀԿ ծառայության կողմից էլեկտրոնային հարցումները կատարվում են Հարկային մարմնի կողմից տրամադրված WEB սերվերին` փակ կոդավորված կապուղու միջոցով (VPN):

2. Փակ կոդավորված կապուղու (VPN) իրականացման համար անհրաժեշտ տվյալները և նկարագրությունները տրամադրվում են Հարկային մարմնի կողմից:

3. Էլեկտրոնային հարցումները պարունակում են էլեկտրոնային բանալի` Հարկային մարմնի կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա:

4. Էլեկտրոնային պատասխանները պարունակում են էլեկտրոնային բանալի, որը վերծանվում է Հարկային մարմնի կողմից տրամադրված բանալիի հիման վրա:

5. Էլեկտրոնային բանալիները վավերացվում են Հարկային մարմնի և ԴԱՀԿ ծառայության միջև` «Արտոնագրի հավաստման ակտի» կնքման միջոցով:

6. Հարցումների կատարումը և պատասխանների ստացումը իրականացվում է միայն ԴԱՀԿ ծառայության հաղորդագրությունների փոխանակման համակարգի «Հարկային մարմին» մոդուլի միջոցով:

7. Պատասխան հաղորդագրությունների տպագրական ձևը՝ համաձայն Ձև 1-ի:

8. Սույն կարգի համաձայն պարտապանի հիմնական միջոցների, դրամական միջոցների, հումքերի և նյութերի, դեբիտորական պարտքերի և ներկայացվող տվյալների ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը տրամադրել մինչև 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա տվյալների հիման վրա:

 

Ձև 1

  

ՀԱՐՑՈՒՄ ---------------------, 

«-----» ------------------- 20 թ..

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

  

_______________________

  կատ.վարույթի համարը,

«-----» ------------------- 20 թ.
   հարուցման ամսաթիվը

  

 

  

ՀՎՀՀ

               

 

Իրավաբանական անձի
(անհատ ձեռնարկատիրոջ)
անվանումը

 

Իրավաբանական հասցեն

 

Գործունեության հասցեները

1.

2.

3.

4.

5.

6.

7.

ՏՆՕՐԵՆ

ԱԱՀ

 

Հասցե

 

Հեռախոս

 

ԳԼԽԱՎՈՐ 
ՀԱՇՎԱՊԱՀ

ԱԱՀ

 

Հասցե

 

Հեռախոս

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

Սկիզբ

 

Վերջ

 
 

հազար դրամ

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ


Սկիզբ

 

Վերջ

 
 

հազար դրամ

ՀՈՒՄՔԵՐ ԵՎ ՆՅՈՒԹԵՐ


Սկիզբ

 

Վերջ

 
 

հազար դրամ

ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ


Սկիզբ

 

Վերջ

 
 

հազար դրամ

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ


Սկիզբ

<----------> ------------------- 20 թ.

Վերջ

<----------> ------------------- 20 թ.