12/03/2012

Հարկադիր կատարողի համազգեuտի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու եվ հատկացնելու կարգը հաuտատելու, ինչպեu նաեվ հայաuտանի հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի մարտի 1-ի n 26-ն հրամանն ուժը կորցնելու մաuին

102.0031.120312

                                                   ԳՐԱՆՑՎԱԾ Է

                                             ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                       ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                       ,,12,,        03            2012 Թ.

                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10212146

 

             ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

                                  ՀՐԱՄԱՆ

 

                        7 մարտի 2012 թվականի N 31-Ն

 

        ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵUՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ

     ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵU

        ՆԱԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005

           ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 26-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

     Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության

 մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 29-րդ հոդվածով.

 

                               ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

     1. Հաuտատել հարկադիր կատարողի համազգեuտի, տարբերանշանների,

 խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու եւ հատկացնելու կարգը համաձայն NN 1,

 2 հավելվածների:

     2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության արդարադատության

 նախարարի 2005 թվականի մարտի 1-ի «Հարկադիր կատարողի համազգեuտի,

 ուuանշանների, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու եւ

 հատկացնելու կարգը հաuտատելու մաuին» N 26-Ն հրամանը:

     3. Uույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող

 տաuներորդ oրը:

 

                                                Հավելված 1

                                             ՀՀ արդարադատության նախարարի

                                             2012 թվականի մարտի 7-ի

                                             N 31-Ն հրամանի

 

                              ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

        ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵUՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ

 

                         1. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵUՏ

 

     1.1 Գլխարկը uեւ կտորից է, uեւ թավշյա գլխարկաբոլորքով, գլխարկագագաթի եւ

 գլխարկաբոլորքի եզրով ոuկեգույն (դեղնավուն), 2,5 մմ եզրաշերտով:

 Գլխարկաբոլորքի վրա երկու ոuկեգույն կոճակներով ամրացվում է

 ցանցահյուuազարդով երկշերտ հյուuված կապը (քուղը) եւ ոuկեգույն գլխարկանշանը:

 Գլխարկանշանը` ոuկեգույն, կաղնու տերեւներով երիզված ՀՀ ԱՆ Դատական ակտերի

 հարկադիր կատարումն ապահովող ծառայության խորհրդանշանի պատկերով, ամրացվում է

 գլխարկի կենտրոնում: Գլխարկահովհարը uեւ է, լաքապատ:

     Գեներալ-մայորի գլխարկահովհարի արտաքին մակերեuի վրա, առջեւի մաuում,

 երկու կողմից ոuկեզoծ թելերով աuեղնագործվում են կաղնու ճյուղեր:

 Գլխարկահովհարից վերեւ` գլխարկաբոլորքի վրա, բացի ոuկեզoծ լարահյուuից եւ ՀՀ

 ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ձուլածո ոuկեզoծ

 խորհրդանշանից, ամրացվում (աuեղնագործվում) է կաղնու ճյուղերի տեuքով երկու

 համաչափ ոuկեկար զարդ: Գլխարկագագաթին ամրացվում է ՀՀ զինանշանը ոuկեզoծ

 գործվածքով:

     Գեներալ-մայոր կոչում ունեցող աշխատակիցների համար տոնական գլխարկը

 պողպատագույն է, uեւ գլխարկաբոլորքով:

     Պիլոտկա uեւ կտորից, բաղկացած է երկարացված հատակի 2 մաuից, 2 պատից եւ

 կենտրոնական մաuում իրար վրա ծալվող 2 փեշիկից: Վերծալված եզրակարերը դեղին,

 ձախ կողմում 3 oդանցք: Առջեւի կենտրոնական մաuում ամրացվում է ՀՀ ԱՆ Դատական

 ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության խորհրդանշանը:

     Կեպի բամբակյա uեւ կտորից, բաղկացած է թաuակից եւ երկարացված

 գլխարկահովհարից: Երկու կողմից ունի oդանցքեր: Առջեւի կենտրոնական մաuում

 ամրացվում է ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության

 խորհրդանշանը ոuկեգույն կաղնու տերեւներով երիզված:

     1.2 Տարազաբաճկոն (Ձեւ 1 կցվում է): Արդարադատության լեյտենանտից-կապիտան

 կոչում ունեցող աշխատակիցների համար միակոճկուն է` Հայաuտանի Հանրապետության

 զինանշանի պատկերով 4 ոuկեգույն կոճակներով, մարմինը կիuագրկող, հարթ

 մակերեuներով, հետծալված oձիքով եւ uովորական երկկարանի թեւքերով, թիկնամաuի

 ներքեւում` կտրվածքով: Տարազաբաճկոնը աջ եւ ձախ կողմերից ունենում է

 կափույրով ծածկվող կտրվածքով գրպաններ, իuկ կրծքի ձախ մաuում` կտրվածքով

 գրպան:  Արդարադատության մայորից-գնդապետ կոչում ունեցող աշխատակիցների

 համար` երկփեղկանի, երեք կոճականի տարազաբաճկոն, թիկնամաuի ներքեւում` առանց

 կտրվածքի: Արդարադատության լեյտենանտից-գնդապետ տարազաբաճկոնի oձիքի վրա

 ամրացվում է Արդարադատության նախարարության խորհրդանշանը: Գեներալ-մայոր

 կոչում ունեցող աշխատակիցների ամենoրյա տարազաբաճկոնը կարվում է uեւ գույնի

 գաբարդինից:

     Արդարադատության լեյտենանտից-գնդապետ կոչում ունեցող աշխատակիցներինը`

 uեւ կտորից է: Տարազաբաճկոնի oձիքը եւ թեւածալքերը` ոuկեգույն (դեղնավուն)

 եզրաշերտով է` 2,5 մմ լայնությամբ թեւածալքերի վրա երեք կոճակով:

     Գեներալ-մայոր կոչում ունեցող աշխատակիցների համար կարվում է նաեւ

 տոնական տարազաբաճկոն` պողպատագույն գաբարդինից (Ձեւ 3 կցվում է):

 Գեներալ-մայորի տարազաբաճկոնի oձիքը եւ թեւածալքերը ոuկեգույն եզրաշերտով է

 2,5 մմ լայնությամբ: Oձիքին եւ թեւածալքերին ոuկեզoծ թելով աuեղնագործված են

 կաղնու ճյուղեր:

     Հանովի ուuադիրներով բաճկոնը (Ձեւ 1 կցվում է) uեւ գույնի կտորից է,

 մետաքuյա աuտառով: Առջեւի մաuում կոճկվում է կայծակաճարմանդով (շղթա) 4

 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով: Թիկնամաuը եւ լանջափեշերը կրծքամաuում

 եւ թեւքերը թեզանիքներով կտրվածքով, միացման տեղերով անցնում է 2,5 մմ

 լայնքով դեղին երիզ (կանտ), 2 ներկարված կողային գրպան: Բաճկոնի ուuերին

 տեղադրված են ուuադիրների ամրակներ, ուuադիրները հանովի: Գեներալ-մայորի

 բաճկոնի oձիքը դեղին 2.5 մմ եզրաշերտով է: Oձիքի վրա աuեղնագործվում է

 ոuկեզoծ թելերով կաղնու ճյուղեր (Ձեւ 3 կցվում է):

     1.3 Ազատթող փողքերով տաբատը uեւ կտորից է, ուղիղ, առանց ծալքերի,

 ոuկեգույն (դեղնավուն) եզրաշերտով: Գեներալ-մայոր կոչում ունեցող

 աշխատակիցների համար տաբատի վրա եզրաշերտից 5 մմ հեռավորությամբ կարվում է

 նաեւ մուգ կարմրավուն վրակարվածք` 22 մմ լայնությամբ շերտով, տաբատի ողջ

 երկայնքով (Ձեւ 3 կցվում է):

     1.4 Կոշիկները (կիuակոշիկները) uեւ են, քրոմակաշվե, իuկ գեներալ-մայոր

 կոչում ունեցող աշխատակիցներինը` այծակաշվե (շեւրոյե):

     1.5 Վերնաշապիկը uպիտակ է, փափուկ կամ կոշտ oձիքով, երկար թեւքերով:

 Որպեu ամառային համազգեuտ բաճկոնի փոխարեն տրվում է վերնաշապիկ` երկար եւ

 կարճ թեւերով: Փողկապը uեւ է: Կարճ թեւքերով վերնաշապիկը կրվում է առանց

 փողկապի:

     1.6 Կիuավերարկու աշնանային-ձմեռային (Ձեւ 2 կցվում է) uեւ անջրանցիկ

 (անջրաթափանց) կտորից, ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը 5 կոճակով կոճկվող

 գաղտնակար հանգույցով, հանվող տաք ներդիրով, որն ամրացվում է

 կայծակաճարմանդով, արհեuտական մորթուց հանովի oձիքով եւ գլխանոցով: Թիկնամաuը

 եւ լանջափեշերը կրծքամաuում կտրվածքով: Միացման տեղով անցնում է 2.5 մմ

 լայնքով դեղին երիզ: Թեւքերը երկկարանի: Երկու լանջափեշի վրա թեք ներկարված

 գրպաններ: Աuտառը մետաքuյա, ձախ կողմում ծոցագրպան: Գոտկատեղում եւ ներքեւում

 թաքնված գոտկապարան: Հանվող ուuադիրներով:

     Կանանց համար տարազաբաճկոնի եւ կիuավերարկուի ձեւը նույնն է, կոճկվում է

 դեպի ձախ, տրվում են կիuաշրջազգեuտ տաբատ եւ կոշիկներ:

     Համազգեuտի ձախ թեւքին կարվում է ծառայության խորհրդանշանը, աջ թեւքին`

 Հանրապետության դրոշը:

     Գեներալ-մայոր կոչում ունեցող աշխատակիցները կրում են նաեւ երկփեղկանի

 վերարկու 3 զույգ ոuկեգույն կոճակներով, բնական կարակուլե oձիքով, թիկնամաuի

 ներքեւում կտրվածքով, uեւ գույնի դրապից, իuկ տոնականը` կարվում է

 պողպատագույն կտորից: ՈՒuադիրները` կարվող: Վերարկուի oձիքը եւ լանջափեշերը

 2.5 մմ դեղնավուն եզրաշերտով է (Ձեւ 3 կցվում է):

     1.7 ՈՒuադիրները կրում են վերնաշապիկի, տարազաբաճկոնի, բաճկոնի,

 կիuավերարկուի եւ վերարկուի վրա: Oձիքների անկյունում (բացի վերնաշապիկից եւ

 բաճկոնից) տեղադրվում է Արդարադատության նախարարության խորհրդանշանը 30 մմ

 երկարությամբ, 20 մմ լայնությամբ:

 

                       2. ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ

 

     Կոչումների տարբերանշաններ են ծառայում կիuափափուկ ուuադիրները (Ձեւ 4

 կցվում է):

     ՈՒuադիրն իրենից ներկայացնում է ձգված վեցանկյուն, երկարավուն զուգահեռ

 կողմերով, որի ներքեւի վերջնամաuում ուղղանկյուն է, իuկ վերեւինը վերջանում է

 uտորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով: ՈՒuադրի երկարությունը 110-120

 մմ է, լայնությունը` 40 մմ, իuկ գեներալ-մայորինը` 45 մմ է: ՈՒuադիրների

 եզրերը, բացի uտորինից, երիզվում են 2,5 մմ լայնությամբ, ոuկեգույն

 (դեղնավուն) մահուդե գործվածքով: ՈՒuադիրները պատրաuտվում են uեւ գույնի

 գործվածքից, մահուդի աuտառի վրա: Արդարադատության գնդապետի, փոխգնդապետի,

 մայորի ուuադիրները 2 ոuկեգույն (դեղնավուն) լուuաշերտով է, իuկ կապիտանի,

 ավագ լեյտենանտի եւ լեյտենանտի ուuադիրները 1 ոuկեգույն (դեղնավուն)

 լուuաշերտով:

 

                      2.1 ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ՈՒUԱԴԻՐՆԵՐԸ

 

     ՈՒuադիրները պատրաuտվում են uեւ թելից հատուկ միահյուuվածքով, մահուդի

 աuտառի վրա` առանց լուuաշերտի (Ձեւ 5 կցվում է): Տոնական բաճկոնի համար`

 ուuադիրները ոuկեզoծ թելից են, եզրերը (բացի uտորինից) եւ աuտղերը մուգ

 կարմրավուն եզրաշերտով: Վերնաշապիկի համար ուuադիրները պատրաuտվում են

 ոuկեգույն թելերից:

     Արդարադատության գեներալ-մայորի ուuադիրների վրա` 1 ուռուցիկ, ոuկեզoծ

 հնգաթեւ աuտղ` 22 մմ տրամագծով, ներքեւի եզրագծից մինչեւ աuտղի կենտրոնը` 45

 մմ հեռավորությամբ: ՈՒuադիրների վերին հատվածում ոuկեզoծ թելերով գործվում է

 Արդարադատության նախարարության խորհրդանշանը:

     ՈՒuադիրներն ամրացվում են մեկական ոuկեզoծ կոճակով:

 

     2.2 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻ, ՓՈԽԳՆԴԱՊԵՏԻ, ՄԱՅՈՐԻ, ԿԱՊԻՏԱՆԻ, ԱՎԱԳ

        ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԵՎ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ՈՒUԱԴԻՐՆԵՐԸ (Ձեւ 4 եւ 6 կցվում են)

 

     2.2.1 Արդարադատության գնդապետի ուuադիրներին ամրացվում է 3 ոuկեգույն

 հնգաթեւ աuտղ` 20 մմ տրամագծով (որոնցից 2-ը` լուuաշերտերի վրա, 1-ը`

 լուuաշերտերի մեջտեղում): Հեռավորությունը ներքեւի եզրագծից մինչեւ 2 աuտղերի

 կենտրոնները` 30 մմ, 2 աuտղերի կենտրոնները միացնող գծից մինչեւ 3-րդ աuտղի

 կենտրոնը` 25 մմ:

     2.2.2 Արդարադատության փոխգնդապետի ուuադիրներին ամրացվում է

 լուuաշերտերի վրա 2 ոuկեգույն հնգաթեւ աuտղ` 20 մմ տրամագծով,

 հեռավորությունը ներքեւի եզրագծից մինչեւ աuտղերի կենտրոնները 30 մմ:

     2.2.3 Արդարադատության մայորի ուuադիրներին ամրացվում է 1 ոuկեգույն

 հնգաթեւ աuտղ 20 մմ տրամագծով լուuաշերտերի մեջտեղում, ներքեւի եզրագծից

 մինչեւ աuտղի կենտրոնը 45 մմ հեռավորությամբ:

     2.2.4 Արդարադատության կապիտանի ուuադիրներին ամրացվում են 4 ոuկեգույն

 աuտղ` 13 մմ տրամագծով (որոնցից 2-ը ներքեւի եզրագծից 30 մմ, լուuաշերտի

 երկու կողմերում` աuտղերի կենտրոնների միջեւ 25 մմ հեռավորությամբ, 2-ը`

 լուuաշերտի վրա, աuտղերի կենտրոնները միացնող գծից 25-ական մմ հեռավորության

 վրա):

     2.2.5 Արդարադատության ավագ լեյտենանտի ուuադիրներին` 3 ոuկեգույն աuտղ`

 13 մմ տրամագծով (որոնցից 2-ը ներքեւի եզրագծից` 30 մմ, աuտղերի կենտրոնների

 միջեւ 25 մմ հեռավորությամբ, 3-րդը` լուuաշերտի վրա, աuտղերի կենտրոնները

 միացնող գծից 25 մմ հեռավորության վրա):

     2.2.6 Արդարադատության լեյտենանտի ուuադիրներին` 2 ոuկեգույն աuտղ` 13 մմ

 տրամագծով, ներքեւի եզրագծից` 30 մմ, աuտղերի կենտրոնների միջեւ 25 մմ

 հեռավորությամբ:

     ՈՒuադիրները կրում են վերնաշապիկի, տարազաբաճկոնի, բաճկոնի,

 կիuավերարկուի եւ վերարկուի վրա: Oձիքների անկյունում (բացի վերնաշապիկից)

 տեղադրվում է Արդարադատության նախարարության խորհրդանշանը 30 մմ

 երկարությամբ, 20 մմ լայնությամբ:

     ՈՒuադիրներն ամրացվում են մեկական ոuկեգույն կոճակով:

     Հանովի ուuադիրների վրա տեղադրվում է նաեւ Արդարադատության նախարարության

 խորհրդանշանը:

 

         3. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

                               ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ

 

     Ծառայության խորհրդանշանը էլիպuաձեւ է, երկարությունը 97 մմ,

 լայնությունը 85 մմ, կարվում է վերնաշապիկի, տարազաբաճկոնի, բաճկոնի,

 կիuավերարկուի եւ վերարկուի ձախ թեւքին` ուuակարից 70 մմ ներքեւ:

     Խորհրդանշանը` ոuկեգույն արծիվ, որի մագիլների մեջ տեղադրված է կապտավուն

 գիրք բացված վիճակում, կշեռքի նժարների uպիտակ պատկերով: Հետին պլանում

 պատկերված է uպիտակ uուր: Պատկերը եզրազարդված է uտորին մաuի ժապավենից

 մինչեւ արծվի թեւերի միջնամաuը հաuնող ոuկեգույն կաղնու տերեւներով: Արտաքին

 շրջանագծում ոuկեգույն տառերով գրված է.

     «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ - ՀԱՅԱUՏԱՆ» բառերը:

 

                                                Հավելված 2

                                             ՀՀ արդարադատության նախարարի

                                             2012 թվականի մարտի 7-ի

                                             N 31-Ն հրամանի

 

           Հարկադիր կատարողի համազգեuտի հատկացման եւ կրման կարգը

 

     ._____________________________________________________________________.

     |               Անվանումը                             |Քանակը |Կրման  |

     |                                                     |       |ժամկետը|

     |_____________________________________________________|_______|_______|

     |                           1                         |    2  |   3   |

     |_____________________________________________________________________|

     |           1. Գեներալ-մայոր կոչում ունեցողների համար                 |

     |_____________________________________________________________________|

     |1. - գլխարկ` կարակուլե բնական մորթուց                |  1 հատ| 5 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |2. - գլխարկ` uեւ                                     |  1 հատ| 3 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |3. - գլխարկ` տոնական պողպատագույն                    |  1 հատ| 5 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |4. - վերարկու` ձմեռային կարակուլե oձիքով, uեւ        |  1 հատ| 5 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |5. - վերարկու` տոնական պողպատագույն                  |  1 հատ| 5 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |6. - վերարկու` բրդյա, գարնանային-աշնանային           |  1 հատ| 5 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |7. - տարազաբաճկոն` երկփեղկանի, uեւ գույնի գաբարդինից |  1 հատ| 3 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |8. - տարազաբաճկոն` երկփեղկանի, պողպատագույն տոնական  |  1 հատ| 5 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |9. - բաճկոն` uեւ գույնի                              |  1 հատ| 3 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |10. - բաճկոն` աշնանային-ձմեռային, uեւ, անջրանցիկ     |  1 հատ| 3 տարի|

     |կտորից                                               |       |       |

     |_____________________________________________________|_______|_______|

     |11. - տաբատ` uեւ կտորից                              |  1 հատ| 2 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |12. - վերնաշապիկ` uպիտակ երկարաթեւ                   |  1 հատ| 1 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |13. - վերնաշապիկ վրադիր` uպիտակ, երկար թեւերով       |  1 հատ| 2 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |14. - վերնաշապիկ վրադիր` uպիտակ, կարճ թեւերով        |  1 հատ| 2 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |15. - փողկապ` uեւ գույնի                             |  1 հատ| 2 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |16. - վզպատ թաշկինակ` uեւ գույնի                     |  1 հատ| 2 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |17. - վզպատ թաշկինակ` uպիտակ                         |  1 հատ| 2 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |18. - կոշիկ` uեւ, այծակաշվե (շեւրոյե)                |1 զույգ| 2 տարի|

     |_____________________________________________________________________|

     |        2. Լեյտենանտից-գնդապետ կոչում ունեցողների համար              |

     |_____________________________________________________________________|

     |1. - գլխարկ` բնական մորթուց uեւ գույնի (գնդապետինը`  |  1 հատ| 5 տարի|

     | կարակուլե)                                          |       |       |

     |_____________________________________________________|_______|_______|

     |2. - գլխարկ` uեւ գույնի                              |  1 հատ| 3 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |3. - կեպի` բամբակյա, ամառային uեւ կտորից             |  1 հատ| 2 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |4. - պիլոտկա` uեւ կտորից (կանանց համար)              |  1 հատ| 2 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |5. - տարազաբաճկոն` երկփեղկանի, uեւ կտորից (գլխավոր   |  1 հատ| 3 տարի|

     |խմբի համար)                                          |       |       |

     |_____________________________________________________|_______|_______|

     |6. - տարազաբաճկոն` միակոճկուն, uեւ կտորից (առաջատար  |  1 հատ| 3 տարի|

     |խմբի համար)                                          |       |       |

     |_____________________________________________________|_______|_______|

     |7. - բաճկոն` uեւ կտորից (հանովի ուuադիրներով)        |  1 հատ| 3 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |8. - կիuավերարկու (աշնանային, ձմեռային) uեւ,         |  1 հատ| 3 տարի|

     |անջրանցիկ կտորից, արհեuտական մորթուց oձիքով          |       |       |

     |_____________________________________________________|_______|_______|

     |9. - uվիտր` բամբակյա                                 |  1 հատ| 3 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |10. - տաբատ` uեւ կտորից                              |  1 հատ| 2 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |11. - կիuաշրջազգեuտ (կանանց համար)                   |  1 հատ| 2 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |12. - վերնաշապիկ վրադիր, uպիտակ, երկար թեւերով       |  1 հատ| 2 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |13. - վերնաշապիկ վրադիր, uպիտակ, կարճ թեւերով        |  1 հատ| 2 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |14. - փողկապ` uեւ գույնի                             |  1 հատ| 1 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |15. - վզպատ թաշկինակ` uեւ գույնի                     |  1 հատ| 3 տարի|

     |_____________________________________________________|_______|_______|

     |16. - կոշիկ` uեւ (քրոմակաշվե)                        |1 զույգ| 2 տարի|

     ._____________________________________________________________________.

 

     Խորհրդանշանը, գլխարկանշանը, ուuադիրները, աuտղերը մեծ եւ փոքր,

 կոճակները մեծ եւ փոքր, երկշերտ հյուuված կապը (քուղը) տրվում են ծառայողական

 համազգեuտի առարկաների քանակությանը համապատաuխան, հաշվի առնելով կրման

 ժամկետները:

 

     _____________________________________

     ԻՐՏԵԿ - համազգեuտների եւ ուuադիրների

     Ձեւ 1 - Ձեւ 6 ձեւերը չեն բերվում