29/01/2004

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական հաղորդագրությունը

Նկատի ունենալով, որ տոնական օրերի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2003 թվականի դեկտեմբերի 30-ի N 641 տեղեկագրի համար նախատեսված տպաքանակի ութսուն տոկոսը իրացման համար առաքվել է 2004 թվականի հունվարի 9-ին և հաշվի առնելով, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «նորմատիվ իրավական ակտերը կարող են ուժի մեջ մտնել ոչ շուտ, քան վերոհիշյալ օրենքով սահմանված կարգով հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե վերոհիշյալ օրենքով ուղղակի այլ բան նախատեսված չէ», ինչպես նաև նույն օրենքի 62-րդ հոդվածի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2003 թվականի դեկտեմբերի 30-ի N 641  տեղեկագրի հրապարակման օրը համարվում է 2004 թվականի հունվարի 9-ը:

Միաժամանակ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`

1. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2003 թվականի դեկտեմբերի 30-ի N 641  համարում հրապարակված` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-45-Ն Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հունվարի 10-ից, թեև օրենքում դրա ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր չի պարունակում:

2. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2003 թվականի դեկտեմբերի 30-ի N 641 համարում հրապարակված` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հունվարի 10-ից, թեև օրենքում դրա ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր չի պարունակում:

3. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2003 թվականի դեկտեմբերի 30-ի N 641  համարում հրապարակված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-47-Ն Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հունվարի 19-ին, քանի որ օրենքում նշված է, որ այն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

4. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2003 թվականի դեկտեմբերի 30-ի N 641  համարում հրապարակված Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգ, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» թիվ 1746-Ն որոշումն ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հունվարի 19-ին, թեև որոշման մեջ դրա ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները սահմանափակող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր է պարունակում:

5. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2004 թվականի հունվարի 7-ի թիվ 1 (300) համարում հրապարակված Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 662 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» թիվ 1632-Ն որոշումը ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հունվարի 17-ին, թեև որոշման մեջ դրա ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2003 թվականի դեկտեմբերի 25-ը, քանի որ այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները սահմանափակող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր է պարունակում:

 

ՀՈԴՎԱԾ 91.  ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 1. Սույն օրենքով նախատեսված իրավական ակտերի ընդունման, հրապարակման կամ կիրառման կարգի պահանջների խախտում հայտնաբերած յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմել իրավական ակտն ընդունող, հրապարակող կամ հրատարակող մարմին կամ դրա վերադաս մարմին (եթե դա ունի վերադաս մարմին) կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատարան` պահանջելով օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել խախտումները վերացնելու համար և այդ մասին տալ համապատասխան տեղեկատվություն:

2. Սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները` օրենքով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը պարտավոր է հսկողություն իրականացնել սույն օրենքի պահանջների խախտմամբ հրապարակված, հրատարակված կամ կիրառվող իրավական ակտերը հայտնաբերելու համար:Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը պարտավոր է սույն օրենքով սահմանված միջոցառումներ ձեռնարկել սույն մասի առաջին պարբերությունում նշված իրավական ակտերն անվավեր, ուժը կորցրած կամ իրավաբանական ուժ չունեցող ճանաչելու համար:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն իրավասու է գերատեսչական կամ տեղական ինքնակառավարման իրավական ակտ, ինչպես նաև ներքին իրավական ակտ ընդունելու իրավասություն ունեցող մարմիններում, բացառությամբ իրավաբանական անձանց, ծանոթանալ իրավական ակտերի հաշվառման մատյանին և պահանջել դրանց ընդունած իրավական ակտերի պատճենները:Սույն մասում նշված մարմիններն իրենց իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին պետք է ներկայացնեն այդ մասին գրավոր պահանջն ստանալու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

5. Սույն օրենքի պահանջների խախտմամբ ընդունված, հրապարակված կամ կիրառվող իրավական ակտերի հայտնաբերման դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը 15 օրվա ընթացքում`1) հրապարակում է տեղեկատվություն` օրենքի պահանջների խախտմամբ ընդունված, հրապարակված, հրատարակված կամ կիրառվող իրավական ակտի մասին.2) դիմում է սույն օրենքի խախտմամբ իրավական ակտն ընդունած կամ կիրառող մարմին կամ համապատասխան լիազորություններով օժտված դրա վերադասին` առաջարկելով վերացնել օրենքի խախտումները.3) դիմում է համապատասխան իրավասու մարմիններ` սույն օրենքի խախտմամբ իրավական ակտն ընդունած, հրապարակած կամ կիրառող պաշտոնատար անձանց` օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու համար.4) սույն օրենքի համաձայն` իրավաբանական ուժ չունեցող, սակայն ընդունված, հրապարակված, հրատարակված կամ կիրառվող իրավական ակտի մասին հրապարակում է համապատասխան տեղեկագրերում:6. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմել դատարան` օրենքի խախտմամբ ընդունված, հրապարակված կամ կիրառվող իրավական ակտերն անվավեր ճանաչելու պահանջով: