Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի թիվ 130-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին» թիվ 320-ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի մասին
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ, 62-րդ հոդվածի 6-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`
Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2004 թվականի ապրիլի 7-ի թիվ 20 (319) համարում հրապարակված` 2004 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի թիվ 130-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ 320-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` ապրիլի 8-ից, թեև որոշման մեջ ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի ապրիլի 1-ը, քանի որ այն ֆիզիկական անձանց իրավունքները սահմանափակող, գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր չի պարունակում:
Իրավական ակտերի փորձաքննության |
Կ. Խտրյան |