12/10/2004
ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2004 թվականի թիվ 11-րդ տեղեկագրում զետեղված «ՀՀ-ում գիտական աստիճանների վկայագրերի համապատասխանեցման կարգը» իրավաբանական ուժ չունենալու մասին
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝
Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2004 թվականի թիվ 11-րդ տեղեկագրում զետեղված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանների վկայագրերի համապատասխանեցման կարգը» իրավաբանական ուժ չունի, քանի որ այն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից չի գրանցվել, չի հրապարակվել և սահմանված կարգով ուժի մեջ չի մտել։
Իրավական ակտերի փորձաքննության |
Կ. Խտրյան |