18/01/2005
ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «ՀՀ տրանսպորտի եվ կապի նախարարության ՀՀ պետական սուրհանդակային գործակալության, ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու եվ նոյեմբերի 21-ի թիվ 1811-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1800-ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի մասին
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ, 62-րդ հոդվածի 6-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով` ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝
Հայաստանի Հանրապետության «Պաշտոնական տեղեկագրի» 2005 թվականի հունվարի 12-ի թիվ 2 (374) համարում հրապարակված՝ 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային գործակալության, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և նոյեմբերի 21-ի թիվ 1811-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1800-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ հունվարի 13-ից, թեև որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2005 թվականի հունվարի 1-ը, քանի որ, այն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները սահմանափակող, գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր չի պարունակում։
Իրավական ակտերի փորձաքննության |
Կ. Խտրյան |