15/01/2007
ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը 2006 թվականի դեկտեմբերի 20-ի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ (հօ-248-ն) օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի մասին
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`
Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» 2006 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 69 (524) համարում հրապարակված 2006 թվականի դեկտեմբերի 20-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության (ՀՕ-248-Ն) օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` հունվարի 8-ից, թեև օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2007 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր է պարունակում:
Իրավական ակտերի |
Կ. Խտրյան |