15/01/2007

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «ՀՀ ֆինանսների եվ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչության կանոնադրությունը եվ կառուցվածքը հաստատելու մասին» ՀՀ կառավարության (թիվ-1860-ն) որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի մասին

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» 2007 թվականի հունվարի 17-ի թիվ 4 (528) համարում հրապարակված 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության (թիվ-1860-Ն) որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` հունվարի 27-ից, թեև օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2006 թվականի դեկտեմբերի 29-ը, քանի որ այն ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր է պարունակում:

 

Իրավական ակտերի
փորձաքննության
վարչության պետ`

Կ. Խտրյան