29/06/2007

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 22-ի «ՀՀ-ում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեվորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձեվը հաստատելու մասին» թիվ 655-ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի մասին

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» 2007 թվականի հունիսի 27-ի թիվ 32 (556) համարում հրապարակված 2007 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության (թիվ 655-Ն) որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից` հուլիսի 7-ից, թեև որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2007 թվականի հունիսի 27-ը, քանի որ այն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր է պարունակում:

Իրավական ակտերի
փորձաքննության
վարչության պետ՝

  Կ. Խտրյան