23/10/2007

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի թիվ 1302-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1134-ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի մասին

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`

Հայաստանի Հանրապետության «Պաշտոնական տեղեկագրի» 2007 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 51 (575) համարում հրապարակված 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի թիվ 1302-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1134-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը` հոկտեմբերի 18-ից, թեև որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2007 թվականի հոկտեմբերի 4-ը, քանի որ այն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր է պարունակում:

 

Իրավական ակտերի

փորձաքննության

վարչության պետ`

Կ. ԽՏՐՅԱՆ