13/12/2007

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «ՀՀ ճանապարհային երթեվեկության կանոնները եվ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի մասին

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» 2007 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 45 (569) համարում հրապարակված 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը՝ սեպտեմբերի 15-ից, թեև որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված սեպտեմբերի 1-ը, քանի որ այն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր է պարունակում:

 

Իրավական ակտերի փորձաքննության

վարչության պետ՝

Կ. Խտրյան