21/01/2008
ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների սպայական, ենթասպայական և կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնային դրույքաչափերը (նվազագույն և առավելագույն) սահմանելու և ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» 2008 թվականի հունվարի 16-ի թիվ 3 (593) համարում հրապարակված 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների սպայական, ենթասպայական և կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնային դրույքաչափերը (նվազագույն և առավելագույն) սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 778 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1554-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը՝ հունվարի 17-ից, թեև որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2008 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր չի պարունակում:
Իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ՝ |
Կ. Խտրյան |